Ռուս զբոսաշրջիկների զույգը Շվեյցարիայում զարմացրել է 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցներին նրանով, որ սունկ են աղ դրել իրենց համարի վաննայում:
Նրա խոսքով՝ մոտ 50 տարեկան ամուսինները իջևանել են Ալպերի հյուրանոցում և գնացել են անտառ զբոսնելու, որտեղ շատ սունկ տեսնելով՝ հավաքել են:
Զբոսաշրջիկներն օրը մի քանի անգամ անտառ են գնացել: Այնքան շատ սունկ է հավաքվել, որ դրանք միանգամից ուտել հնարավոր չի եղել: Այդ ժամանակ զբոսաշրջիկները որոշել են դրանք աղ անել իրենց համարի վաննայի մեջ:
Հայրենիք վերադառնալուց որոշ ժամանակ հետո, ամուսինները որոշել են նորից հանգստանալ նույն շվեյցարական հյուրանոցում, հայտնում է BSI group-ը: