YouTube-ը կավելացնի գովազդների քանակը հատկապես երաժշտական հոլովակների ընթացքում
Advertisement 1000 x 90

YouTube-ը կավելացնի գովազդների քանակը հատկապես երաժշտական հոլովակների ընթացքում

YouTube-ը մտադիր է նրանց, ովքեր առավել հաճախ են երաժշտություն լսում, մատուցել ավելի շատ գովազդ: YouTube-ի երաժշտական գծով ղեկավար Լյոր Քոհենի խոսքերով՝ օգտատերերը կնյարդայնանան հաճախակի ցուցադրվող գովազդից և կսկսեն օգտվել վճարովի ծառայությունից։ Ինչպես «Արմենպրես լայֆ»-ի փոխանցմամբ հաղորդում է theverge.com կայքը, ընկերությունը նպատակ ունի կայքից անվճար օգտվողներին վճարովի բովանդակություն տրամադրել: «Ենթադրվում է, որ գովազդը կավելանա այն օգտատերերի մոտ, ովքեր օգտագործում են վիդեոհոսթինգը որպես երաժշտական ծառայություն և երկար ժամանակահատվածում այդքան էլ ակտիվորեն չեն լսում երգեր։ Spotify-ը քիչ թե շատ օգտագործում է նույն բիզնես մոդելը»,- նշել է բանախոսը:

Օգտատերերին ավելի շատ գովազդների ցուցադրման ռազմավարությունը ընկերության համար մեծ ձեռքբերում կարող է լինել: Ավելի շատ օգտվողներ կբաժանորդագրվեն, YouTube-ն էլ ավելի շատ գումար կստանա տրամադրվող գովազդային ծառայությունից:

Այս քայլը ինչ-որ չափով կհարթեցնի նաև տարաձայնությունները YouTube-ի և երաժշտական ինդուստրիայի միջև: Վերջինիս չափազանց վրդովվեցնում է այն փաստը, որ YouTube-ը թույլ է տալիս հեղինակային իրավունքները խախտող միլիոնավոր տեսանյութերի մուտք: Ընկերությունն ավելի շատ գումարներ է վաստակում, քան հենց իրենք`արտիստները:

Օգտատերերի որոշակի ենթախմբեր, ովքեր կօգտագործեն YouTube-ը որպես վճարովի երաժշտական ծառայություն, կօգտվեն լրացուցիչ հնարավորություններից:

YouTube -ը պատրաստվում է թողարկել նաև սեփական երաժշտական ծառայությունը՝ Remix-ը, որը լուրջ մրցակից կդառնա Spotify-ին և Apple Music-ին։ Այն իր մեջ կներառի այն տեսանյութերը, փլեյլիսթերը և ծրագրերը, որոնք դուր կգան երաժշտասեր օգտատերերին։