Արցախն ու օրիորդ Ասյան…
Advertisement 1000 x 90

Արցախն ու օրիորդ Ասյան…

Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի գրառումը

«Աշխարհի նույնիսկ ամենակատարյալ դեմոկրատիաներում ոստիկանները շատ են համը հանում. ոստիկանը ոչ Մայր Թերեզայի միաբանության անդամ է, ոչ սոցծառայության աշխատակից: Բայց որեւէ անգամ չեմ լսել, որ էդ ամենակատարյալ դեմոկրատիաներում ոստիկանի կողմից երիտասարդին քաշքշելու, վիրավորելու դեպքին արձագանքի տվյալ երկրի բարձրաստիճան պաշտոնյա:

Մաքսիմում, տվյալ ոստիկանական բաժանմունքի պետը ներողություն խնդրի: Պետությունը բնորոշում են ոչ թե այդպիսի միջադեպերը, այլ իշխանական կառույցների արձագանքը այդպիսի միջադեպերին: Ու տեսեք. ոչ մի երկրի կողմից չճանաչված, մարդու իրավունքների պաշտպանության ոչ մի միջազգային կոնվենցիային չմիացած, դեմոկրատիայի ավանդույթներ չունեցող, աղքատիկ, պատերազմական վիճակում գտնվող երկրում այդ միջադեպին արձագանքում են եւ երկրի նախագահը, եւ մարդու իրավունքների պաշտպանը…. Չէ, դուք պատկերացնում ե՞ք…

Չգիտեմ, ինչն էր այս տեղեկատվական աղմուկի նպատակը, բայց կողքից անկողմնակալ լսողը՛ ասենք տուրիստ եկած ռուսը կան անգլիացին հաստատ կշշմեն. էս ինչ կատարյալ ժողովրդավարություն են կառուցել էդ ղարաբաղցիները:)) 

P.S. Մի քանի օր առաջ ինֆորմացիա տարածվեց, որ երեք անչապահաս երեխա ունեցող կնոջը 10000 դրամ գողանալու համար 6.5 տարի կալանք են պահանջել: Ու այսօր Ասյայով ու Արցախով ոգեւորված ակտիվիստների շրջանակներում այդ խայտառակությունը բողոքի նյութ չդարձավ: Դե անտեր կին է, անտեր երեխեք…. Եդ կնոջ ոչ մազերն էր կապույտ ներկած, ոչ ծխելով գիշերը փողոցով քայլել ա, գրագետ ու վարժ խոսել չգիտի, ոչ էլ կարում ա իր իրավունքները պաշտպանել ու շատ հավանական է ընտրությունների ժամանակ իր տաս հազարը վերցրել ա: Մի խոսքով, հպատակ ա, ոչ թե քաղաքացի:

Неинтересно….»