Ոստիկանները «Գոլդ» հյուրանոցի շոգեբաղնիքում հայտնաբերել են Չարենցի փ. կրակոց արձակած 25-ամյա «կտրիճին». shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանները «Գոլդ» հյուրանոցի շոգեբաղնիքում հայտնաբերել են Չարենցի փ. կրակոց արձակած 25-ամյա «կտրիճին». shamshyan.com

Երեկ՝ մարտի 27-ին, Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ դիմակավորված ոստիկանները Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդների էին բերման ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնական ու Արաբկիրի բաժնի ծառայողները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հյունարոցային համալիրի թիվ 44 սենյակ-շոգեբաղնիքում է գտնվում Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցում հաշվառված 25-ամյա Մեկսետ Սարգսյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է մարտի 26-ին Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու և իր մոտ եղած հրազենով կրակոց արձակելու մեջ։

Փաստի առթիվ հարւցված քրեական գործի շրջանակում Մ. Սարգսյանը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամբողջությամբ՝ shamshyan.com