Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մարտի 23-ին մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օգանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել էր Բաքու։ Սակայն Կարինեի՝ օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո՝ հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։