ArmHiTec 2018-ի այցելուներն առցանց ռեժիմով կտեսնեն Ադրբեջանի հետ սահմանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ArmHiTec 2018-ի այցելուներն առցանց ռեժիմով կտեսնեն Ադրբեջանի հետ սահմանը. armeniasputnik.am

Տեխնիկական և պաշտպանական նորույթներին նվիրված ամենախոշոր միջոցառումը գրավել է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի և բազում այլ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը։

Երևանում ArmHiTec-2018 ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել առաջնագծում տեսախցիկի ուղիղ հեռարձակումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով`2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Հայաստանի ԶՈՒ-ն հայկական բանակի դիրքերի առաջնագծի վերազինման լուրջ աշխատանք է իրականացրել։

«Ցուցահանդեսի ընթացքում մենք առցանց ռեժիմով առաջնագծից պատկեր ցույց կտանք։ Տեսախցիկը թեքելու հնարավորություն կունենանք»,- ասաց Փախչանյանը։

Պաշտպանության նախարարության հովանու ներքո մշակում են նաև հեռակառավարման տարբեր կրակային միջոցներ։ Ըստ ՊՆ-ի մտահաղացման` դա թույլ կտա բարձրացնել առաջնագծի անվտանգության մակարդակը։

Ընդհանուր առմամբ, փոխնախարարի խոսքով, ցուցադրության անցկացումը պետք է նպաստի Հայաստանի պաշտպանունակությանը ու խորացնի հարաբերությունները միջազգային գործընկերների հետ։ Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից հետ Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում հայրենական արտադրության օգտագործման մասով մեծ առաջընթաց է նկատվում։ Ֆորումի շրջանակում փակ ցուցադրություն կանցկացվի. դրա ընթացքում կներկայացվեն հայկական նորագույն մշակումները։

Ցուցահանդեսի շրջանակում քննարկումների ու կլոր սեղանների ձևաչափով մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Մասնավորապես` հայ-ռուսական գիտաժողով կկազմակերպվի։

Բացի 34 հայկական ընկերություններից, իրենց տաղավարները կներկայացնեն ևս 30 ընկերություն 14 երկրից։ Օրինակ` միջոցառմանը կմասնակցեն երկու խոշոր հնդկական ընկերություն (Bharat Electronics и Larsen&Toubro)։

Փախչանյանը նշեց, որ Հայաստանն արդեն համագործակցում է այնպիսի ռուսական ընկերությունների հետ, ինչպիսինն են «Ուրալվագոնզավոդ» «Ռոսօբորոնէքսպորտ», «Ալմազ-Անտեյ»։ Մի շարք այլ ընկերությունների հետ բանակցություններ են վարվում։

Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Իտալիայի, Խորվաթիայի և այլ երկրների ներկայացուցիչները։

armeniasputnik.am



Նման նյութեր