Մարտի 27-ին Իժեւսկում մահացել է հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Վիկտոր Կալաշնիկովը: Այս մասին հայտնում է Իժևսկի պետական տեխնիկական համալսարանի մամուլի կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մահացել հրաձգային զենքի խորհրդային եւ ռուսական կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, հրաձգային զենքի ականավոր կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի որդին՝ Վիկտոր Միխայիլովիչ Կալաշնիկովը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի հիմնադրամում, Վիկտոր Միխայլովիչը կթաղվի Իժևսկի Հարավային գերեզմանատանը մարտի 30-ին, հրաժեշտը նախատեսված է նույն օրը «Երկինք» ծիսական դահլիճում: