Արսենալը 30 միլիոն ֆունտ է պատրաստել թուրք պաշտպանի համար
Advertisement 1000 x 90

Արսենալը 30 միլիոն ֆունտ է պատրաստել թուրք պաշտպանի համար

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է գերմանական «Ֆրայբուրգի» թուրք պաշտպան Չաղլար Սոյունչուի ծառայություններով, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է փոխարինող գտնել Պյեր Մերտեզակերին, ով ամռանը կդառնա անգլիական ակումբի ակադեմիայի մարզիչ:

21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Ռոման»:

armsport.am