
Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիայի» կողմից:
Մարտի 31-ին կայանալիք այդ խաղից առաջ Բունդեսլիգայի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է այս ակումբների միջև դիմակայության ամենազվարճալի դրվագների թոփ-5-ը:
Հնգյակում տեղ է գտել նաև դորտմունդյան թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը, երբ թիմի դարպասապահ Ռոման Վայդենֆելերն անզգուշորեն գնդակով հարվածել էր հայ ֆուտբոլիստի գլխին:
Հիշեցնենք` Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին: