Կեմերովոյի հրդեհի հետևանքով զոհված հայը թիկնապահ էր աշխատում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կեմերովոյի հրդեհի հետևանքով զոհված հայը թիկնապահ էր աշխատում

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով որդու հետ զոհված, ազգությամբ հայ Դմիտրի Գալանին թիկնապահ էր, 43 տարեկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

«Սպա էր Դմիտրին, շատ հայտնի Կեմերովոյի հայերի շրջանում: Մարտի 25-ին որդու հետ գնացել էին այդ առևտրի կենտրոն՝ ժամանակ անցկացնելու»,- ասաց նա:

Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց նաև, որ 10-ամյա Միխայիլը ընտանիքի միակ երեխան էր:

«Զոհված հայերի հիշատակին այսօր եկեղեցում պատարագ է մատուցվել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 76 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա:

news.am