ՀՀ կառավարությունը նոր դրամաշնորհ կստանա
Advertisement 1000 x 90

ՀՀ կառավարությունը նոր դրամաշնորհ կստանա

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրոյի դրամաշնորհ:  «Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ  կտրամադրի՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկմանն աջակցելու նպատակով», – ասել է Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ համաձայնագրի՝  կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով կիրականացվեն համապատասխան քայլեր՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։