Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մարտի 9-ին որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով։
Մարտի 2-ին հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։