Երբ ես նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել… Ռիկի Մարտինը` իր հայ ամուսնու հետ հանդիպման մասին
Advertisement 1000 x 90

Երբ ես նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել… Ռիկի Մարտինը` իր հայ ամուսնու հետ հանդիպման մասին

Այս տարվա հունվարին Ռիկի Մարտինը պաշտոնապես ամուսնացավ հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոան Յոսեֆի հետ: Ռիկի Մարտինը հայտնվել է Attitude ամսագրի շապիկին, որտեղ միշտ հայտնվում են ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող մարդիկ: Երգիչը պատմել է սիրելիի հետ  ծանթության, առաջին հանդիպման մասին և ոչ միայն:

«Մենք միմյանց հետ սոցցանցով էիք շփվում մոտ կես տարի, սակայն երբեք չենք խոսել սեռական կյանքի մասին:  Երբ ես նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել: Այդ պահին ինքս ինձ ասացի. «Ես այս տղայի հետ պետք է ամուսնանամ»,- հարցազրույցի ժամանակ ասել է Ռիկի Մարտինը:

Վերջինիս խոսքով` Ջոանի շնորհիվ ինքը կարողացել է խոստովանել իր սեռական ուղղվածության մասին:

«Ես վախենում էի մարդկանց հետ շփվելուց` մտածելով, որ նրանք կիմանան ամեն ինչ իմ մասին: Ես այնքան էներգիա եմ ծախսել, որպեսզի թաքցնեմ իմ սեռական կողմնորոշումը»,- ասել է երգիչը:

asekose.am