Աշոտ Հակոբյանը` «Կայարանում» նկարահանվելու մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Աշոտ Հակոբյանը` «Կայարանում» նկարահանվելու մասին. life.tert.am

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Աշոտ Հակոբյանը վերջերս սկսել է նկարահանվել «Կայարան» հեռուստասերիալում։ Թեև դերասանն առաջին անգամ չէ համագործակցում ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ, նրա մուտքը այս նախագիծ որոշվեց «Կարմիր բլուր» հեռուստասերիալում ունեցած դերակատարումից հետո։ Դերասանը  Tert.am Life–ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել նոր աշխատանքի, թատերական գործունեության և ընտանիքի մասին։

«Պրոդյուսեր Ելենա Արշակյանի և ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի առաջարկով «Կարմիր բլուրում» խաղացի Արտաշես Ալեքսանյանի կերպարի` Էդիկի երիտասարդությունը։ Կերպարն ինձ համար շատ կարևոր էր, հասկանում էի, որ կերպարի մեկնարկն եմ տալիս։ Շատ պատասխանատու էր խաղալ այդ դերը, որովհետև կերպարը խաղալ շարունակելու էր վաստակաշատ դերասան Արտաշես Ալեքսանյանը։ Պիտի կարողանայի բավարարել մարդկանց, որպեսզի չմտածեին, երբ են վերջանալու այս սերիաները, որպեսզի տեսնեն ավագ սերնդի դերասաններին։ Շատ լավ թիմ էր ձևավորվել, որի հետ օր ու գիշեր աշխատել ենք, արդյունքում` արձագանքները դրական էին։ Այս դերը մարմնավորելուց հետո Ելենան առաջարկեց շարունակել աշխատել իրենց թիմի հետ «Կայարանում»։ Սիրով համաձայնեցի, որովհետև Ելենայի հետ վաղուց եմ համագործակցում,  ճանաչում եմ թիմին, գիտեմ նրանց պրոֆեսիոնալ աշխատանքը: Ես շատ եմ կարևորում թիմային աշխատանքը»,– ասաց Աշոտը։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր