Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով երեք անհետ կորածներ ողջ են գտնվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Հետաքննչական գործողությունների և 67 կորածների մասին հայտարարությունների ստուգման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նրանցից երեքը ողջ մնացածների թվում են»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Պետրենկոն:
Այսպիսով՝ ներկայում հետաքննությանը հայտարարություններ են ներկայացված առեւտրաժամանցյաին կենտրոնում հրդեհի հետևանքով 64 մարդկանց անհետ կորելու և նույնքան անձանց զոհվելու վերաբերյալ: Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ իշխանությունները տվյալներ չունեն Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ. զոհերի ընդհանուր թիվը 64 է: