Ես երբեք այդքան մանկական դիակներ չէի տեսել․ փրկարարը բացահայտել է Կեմերովոյի հրդեհի մասին սարսափելի ճշմարտությունը. pastinfo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ես երբեք այդքան մանկական դիակներ չէի տեսել․ փրկարարը բացահայտել է Կեմերովոյի հրդեհի մասին սարսափելի ճշմարտությունը. pastinfo.am

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում՝ հրդեհի վայրում, աշխատող փրկարարները հասկացել են, որ մարմիններ են փնտրում, քանի որ ձայներ այլևս չէին լսվում։

«Մենք չգիտենք, թե ներսում որքան քայլեցինք, անշնչացած մարմինների դիպչելով։ Ես երբեք այդքան երեխայի անշունչ մարմին չեմ տեսել։ Գործնականում փնտրում էինք շոշափելով։ Ես ընդհանրապես ձայներ չէի լսում։ Մարմիններն ամենուր էին, հիմնականում՝ փոքրիկների, իսկ տասնյակ մարմիններ աթոռների տակից էին դուրս բերվում»,- հատարարել է ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ ողբերգության հանգեցրել է «Զիմնյայա վիշնյա»-ի այցելուների խուճապը։

«Պարզ կանոն կա՝ հրդեհի ժամանակ խոնավ կտորով ծածկել դեմքը և սողալ, պետք չէ փախչել՝ ծուխը վերև է բարձրանում։ Սակայն ամբոխը խուճապահար է եղել, իսկ շենքը շատ արագ է այրվել»,- բացատրել է փրկարարը։

pastinfo.am