Մխիթարյանը հավակնում է Արսենալի` մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը հավակնում է Արսենալի` մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործների»` մարտի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում մարտին դարձել է 2 գոլի հեղինակ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են նաև Աարոն Ռեմսին, Մեսութ Օզիլը և Գրանիտ Ջական:

Ներկա պահին Մխիթարյանը հարցման առաջատարն է: Հայ ֆուտբոլիստն արդեն ստացել է երկրպագուների ձայների 48 %-ը:

Մխիթարյանի օգտին քվեարկելու համար սեղմեք այստեղ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նախորդ ամսին:

armsport.am