PornHub-ը յուրահատուկ ռուսական քաղաք է գտել և նրան արտոնություններ է խոստացել. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

PornHub-ը յուրահատուկ ռուսական քաղաք է գտել և նրան արտոնություններ է խոստացել. 1in.am

Խոշորագույն պոռնոկայքերից մեկը՝ PornHub–ը «պրեմիում–վայրերի» քարտեզ է ստեղծել, որի վրա նշված են սեքսի մասին ակնարկող անվանումներով բնակավայրերը։

Այս քաղաքների բնակիչները կարող են պրեմիում–հաշիվ ստանալ միայն այն բանի համար, որ գտնվում են այնտեղ։ Ցուցակում է հայտնվել նաև ռուսական Գայը, որը PornHub-ի քարտեզի վրա որպես Gay է նշված։

PornHub–ի աշխատակիցների կարծիքով՝ այս քաղաքների բնակիչները հաճախ կարող է ծաղրական կատակների արժանանան։ Կայքի ղեկավարությունը որոշել է ուրախացնել նրանց, և հպարտության զգացում սերմանել նրանց մեջ հարազատ վայրերի նկատմամբ՝ այդ բնակավայրերը որպես «պրեմիում» համարելով։

«Որպեսզի փոխհատուցվի տարիների ծաղրը, PornHub–ը որոշել է այս հատուկ բնակավայրերը #PremiumPlaces անվանել և նրանց տալ ամենալավը, որ կարող է . ազատ մուտք մեր PornHub Premium-ին։ Որպեսզի ստիպենք այդ երջանիկ բնակիչներին հպարտանալ իրենց արմատներով և ստիպենք մնացած աշխարհին նախանձել նրանց»,– ասվում է կայքի պաշտոնական հայտարարության մեջ։