Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը 3 տարվա պայմանագրով կարիերան շարունակում է Լիեպայայի «Պապիրս» ակումբում:
Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը հանդես է գալիս և՛ «Պապիրս» ակումբի կանանց թիմում, և՛ մինչև 20 տարեկանների թիմում:
Լիեպայայի «Պապիրս» ակումբը 2017 թվականին դարձել է Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր: Փետրվար ամսին Լիեպայայի «Պապիրս» ակումբը մասնակցել է Եվրոգավաթին, որտեղ մասնակցել են 16 եվրոպական ակումբներ: Ցավոք, «Պապիրս» ակումբը 1/4 եզրափակիչում դուրս է մնացել հետագա պայքարից:
Իսկ ահա Լատվիա-Էստոնիա կանանց բասկետբոլի լիգայի 2017-2018 թթ. առաջնությունում «Պապիրս» ակումբը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Առաջնության հաղթող է ճանաչվել Ռիգայի «ՏՏՏ» թիմը, իսկ 3-րդ հորիզոնականում եղել է Ռիգայի «ՌՍՈՒ» ակումբը:
Կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կազմում ամենաշատ միավորներ վաստակել էր Ինգա Մանուչարյանը:
Միջինը մեկ խաղում Ինգան վաստակել էր 24 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ էր նրա համար: 2017 թվականին Ինգա Մանուչարյանին շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: