Ամերիկացի դերասան և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ժամադրության է գնացել ռոբոտ Սոֆյայի հետ: Տեսագրությունը հրապարակված է նրա You-Tube-ալիքում: Կայմանյան կղզիների հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Սմիթը փորձել է սիրախաղ սկսել անդրոիդի հետ, անհաջող կատակներ է արել ու ցանկացել է համբուրել Սոֆյային:
Բայց ստացել է մերժում և «ընկերներ մնալու» առաջարկություն: Ռոբոտը նաև քննադատել է կատարողի երաժշտական ստեղծագործությունը: Սոֆյա ռոբոտին ստեղծել է Hanson Robotics ընկերությունը, անդրոիդին ակտիվացրել են 2015 թվականին: Նա կարողանում է արտահայտել 60 հույզ և ոչ բարդ զրույցներ վարել: 2016 թվականին տված հարցազրույցներից մեկում Սոֆյան դրական պատասխան է տվել այն հարցին, թե ինքը կսպանի արդյոք մարդկանց: 2017 թվականի հոկտեմբերին Սոֆյան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն. դա աշխարհում ռոբոտին քաղաքացիություն տալու առաջին դեպքն է: