…Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքո միջոցառմանը ներկա կանայք շփվեցին Նազենիի հետ, լսեցին նրա մտքերն ու կարծիքը տարբեր խնդիրների վերաբերյալ, փոխանակվեցին իրենց մտքերով և հաղորդավարուհուն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանն ու ֆիքսել հետաքրքիր պահերը:
«Ես ազնվորեն կարծում եմ, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք այնքան լեցուն ու բազմաշերտ մեկն է, որ ես պետք է նրանց հարցեր տամ ինչ-որ բան սովորելու, ինձ հետ տանելու համար։ Իմ խորին համոզմամբ` միակողմանի հարց ու զրույց չի լինում, այսինքն` ցանկացած ճշմարտություն դառնում է ակնհայտ ու հղկվում է իր կյանքի մեջ, երբ երկկողմանի է քննարկված: Այսօր առավոտյան պատարագի էի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Տեր Զաքարիան ամեն անգամ փրկում է ինձ իմ խորը սթրեսներից: Նորից հանդիպեցի նրան, հարցրեց` ոնց ե՞ս, Նազենի ջան, պատասխանեցի` լավ եմ, փառք Տիրոջը, Տեր հայր, բայց էլ չեմ դիմանում, բարկությունս ինչ-որ շատ է խեղդում այս Պահքի ընթացքում, ասաց` ոսկին կրակի միջով է անցնում։ Պատմեց, որ մի անգամ իմաստուն հայրերից մեկն այսպես է ասել մահից առաջ տանջվող, կյանքում շատ խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ես կարծում եմ` ճշմարտություն էլ պետք է կրակի միջով անցնի, որ վերջում դառնա լիարժեք ձևավորված լույս տվող մի բան, որից արդեն մարդիկ կսնվեն էներգետիկապես, գիտելիքապես»,-ասաց Նազենին:
Ամբողջությամբ՝ life.tert.am