Հայկական լավաշը ունիվերսալ է. այն կարելի է օգտագործել ամենատարբեր ուտեստներ պատրաստելու համար։
Վրացիները գնահատում են ոչ միայն հայկական լավաշի համն ու հոտը, այլև այն, որ դրանով կարելի է բազմաթիվ համեղ ուտեստներ պատրաստել։ Intermedia.ge վրացական տեղեկատվական գործակալությունը հայկական լավաշով պատրաստվող ուտեստների ցանկ է կազմել։
«Նախ պետք է լավաշը փռել սեղանին, հետո ցանկացած միջուկ ավելացնել։ Ընդ որում` բրդուճները կարող են տարբեր չափերի լինել»,- գրում է հոդվածի հեղինակը։
Լավաշը կարելի է խողովակաձև կամ ծրարի պես փաթաթել։ Կախված միջուկից` դրանից կարելի է տարբեր ուտեստներ պատրաստել։ Նյութի հեղինակը 13 տարբեր ուտեստներում լավաշի կիրառման տարբերակներ է առաջարկել։
Այսպես` նա առաջարկում է լավաշը խողովակաձև փաթաթել` այն լցոնելով ծովախեցգետնի ձողիկներով, սխտորով, կանաչիով ու մայոնեզով կամ խառնել կաթնաշոռ, կանաչի, սխտոր ու խառնուրդի վրա նույնպես մայոնեզ լցնել։ Միաժամանակ նույն լավաշով կարելի է տարբեր համերի ուտեստներ պատրաստել։
Կարելի է կաթնաշոռը կամ ծովախեցգետինը փոխարինել պանրով, ստեպղին ավելացնել կամ էլ որպես հիմնական բաղադրիչ ձուկ օգտագործել։
Լավաշը որպես ավանդական հայկական ուտեստ` 2014 թվականին ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am