
Մի քանի օրից արդեն Զատիկ է և հիմա արդեն շատերը մտածում են, թե ինչպես կարելի է ներկել զատիկի ձվերը։ Ձեզ ենք առաջարկում 3 շատ օրիգինալ և տարբերվող ներկման մեթոդներ։
Միջոց 1. Թերթ
Փաթաթեք ձուն թերթով, տեղադրեք այն կապրոնի մեջ և թողեք, որ եփվի։ Թերթի տառերը սկսում են տպվել ձվերի վրա։ Ի դեպ, կարելի է նաև ավելացնել սննդի ներկ՝ եփելու ժամանակ։
Միջոց 2. Գծեր
Հարկավոր է պատել ձուն թղթադրամների համար նախատեսված ռեզիններով և եփել այն։ Ստացվում են այսպիսի նախշեր։
Միջոց 3. Դեկուպաժ
Օգտագործեք անձեռոցիկներ։ Ստացվում է շատ գեղեցիկ։