Կոնան Դոյլի «Պարող մարդուկների» ձեռագիրը 500 հազար դոլարով աճուրդի է դրվել ԱՄՆ-ում. The Daily Telegraph (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոնան Դոյլի «Պարող մարդուկների» ձեռագիրը 500 հազար դոլարով աճուրդի է դրվել ԱՄՆ-ում. The Daily Telegraph

Բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլի (1859-1930 թթ.) ամենանշանավոր պատմվածքներից մեկի՝ խուզարկու Շեռլոք Հոլմսի մասին պատմող «Պարող մարդուկների» ձեռագիրը Heritage-ը Դալլասում աճուրդի է դրել 500 հազար դոլարով (350 հազար ֆունտ ստեռլինգ): Այդ մասին հայտնել է The Daily Telegraph բրիտանական թերթը:

Հեղինակի ուղղումով և լրացումներով, ինչպես նաև պարող մարդուկների տեսքով ծածկագրի ստեղծման համար նրա կողմից արված նկարներով ձեռագիրը աճուրդով կվաճառվի ապրիլի 18-ին: Պատմվածքը 1903 թվականին գրվել է Strand հանդեսի համար:

Կոդի գաղափարը, փորձագետ Ռենդալ Սքոթի խոսքով, գրողի մոտ ծագել է այն բանից հետո, երբ նա ստորագրել է մի կնոջ ինքնագրերի գրքում, որը բովանդակումէր նաև նրա երկու երեխաների՝ Գիլբերտ և Էդիտ Կյուբիտների նկարները: Հեղինակն անհատույց հին ձեռագիրն աճուրդի էր դրել 1918 թվականին, որից ստացված բոլոր միջոցները հանձնվել են Կարմիր խաչի հիմնադրամին:

Այդ հազվագյուտ իրը ներկայիս աճուրդին դրել է մի կին, որն այն ստացել է իր հորից՝ տեխասցի գրավաճառից:



Նման նյութեր