Բրիտանացին վիճակախաղով միլիոնավոր ֆունտ ստեռլինգ է շահել իր ընկերուհուց բաժանվելուց մեկ ամիս անց: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը:
Պոլ Լոնգն իր ընկերուհուց՝ Ջոլի Ուեսթից, որի հետ նա հանդիպում էր հինգ տարի, հեռացել է փետրվարի սկզբին: Մեկ ամիս անց 55-ամյա տղամարդը ֆուտբոլի սիրելի թիմի հաղթանակի կապակցությամբ ուրախության ալիքին վերջին փողերով վիճակախաղի տոմս է գնել, որը, ինչպես պարզվել է, շահել է: Նրա շահումը կազմել է 9,3 մլն ֆունտ ստեռլինգ: Այն բանից հետո, երբ տղամարդն իմացել է գումարի մասին, նա խայթել է նախկին ընկերուհուն. «Անկեղծ լինենք, եթե դուք ինչ-որ մեկից հեռանայիք, և նա հանկարծ ինը մլն շահեր, ձեզ համար ցավալի կլիներ, այնպես չէ՞»: Այդուամենայնիվ, նա հավելել է, որ, հնարավոր է, ընկերուհու հետ կմեկնի հանգստանալու կամ նրան ընթրիքի կհրավիրի:
Լրագրողների այն հարցին, թե Ջոլի Ուեսթը ուրախ է արդյոք Լոնգի համար, 52-ամյա Ուեսթը խորը շունչ է քաշել և պատասխանել. «Կարելի է և այդպես ասել»:
Պոլ Լոնգն իր հաղթանակը տոնել է մեկ շիշ գարեջրով և մեկ գավաթ թեյով: Նա խոստովանել է, որ չի պլանավորում քամուն տալ փողերը. «Հնարավոր է՝ ես սկսեմ ավելի թանկ թեյ գնել, բայց հաստատ չեմ գնա Lamborghini գնելու»: Այդուհանդերձ, նա արդեն իր համար ավելի թանկ ավտոմեքենա է ձեռք բերել, ինչպես նաև պատրաստվում է երեք տուն գնել՝ մեկը՝ իր, իսկ երկուսը՝ առաջին ամունությունից իր երկու երեխաների համար: Բացի այդ, նա պատրաստվում է հանգստանալու մեկնել ծովափ: