
Հայազգի թենիսիստ Անդրե Աղասին չի շարունակի համագործակցել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ:
Այս մասին գրում է ESPN-ը: Աղասին հեռացել է Ջոկովիչի մարզչական շտաբից: «Շատ հաճախ ընդհանուր համաձայնության չէինք գալիս տարբեր հարցերի շուրջ»,- ասել է Աղասին:
Անդրե Աղասին Նովակ Ջոկովիչի մարզչական թիմին միացավ 2017 թվականի մայիսին: Սերբ Նովակ Ջոկովիչը երկար ժամանակ անհաջողության էր մատնվել և վերականգնվում էր արմունկի վնասվածքից: