17-ամյա աղջկան բռնաբարողներին մերկացրել են ու տարել փողոցով. անցորդները նրանց խփել են (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

17-ամյա աղջկան բռնաբարողներին մերկացրել են ու տարել փողոցով. անցորդները նրանց խփել են

Հնդկաստանի հյուսիս-արևելքում Աինգկիոնգ գյուղի բնակիչները ինքնադատաստան են տեսել տղամարդկանց հանդեպ, ովքեր բռնաբարել են 17-ամյա աղջկան: Հասարակության վրդովված ներկայացուցիչները մերկացրել են հանցագործներին, կապել նրանց ձեռքերը մեջքին և այդ տեսքով քշել ոստիկանություն՝ հարվածների տարափի տակ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «խայտառակ քայլերթի» մասնակիցները և նրանց երկու ընկերները բռնաբարել են 17-ամյա աղջկան սոցցանցում ծանոթությունից հետո: Հաջորդ առավոտյան զոհը դիմել է ոստիկանությանը, սակայն նրա մերձավորները չեն սպասել իշխանությունների արձագանքին, որոշելով ինքնուրույն պատժել հանցագործներին: Այդուհանդերձ, նրանցից երկուսին հաջողվել է փախչել, և այժմ նրանց հետախուզում է ոստիկանությունը:



Նման նյութեր