Հայտնի է դարձել, թե «Газпром-Медиа»-ն որքան է վճարել Comedy Club-ի 25% բաժնեմասի համար. RBC
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել, թե «Газпром-Медиа»-ն որքան է վճարել Comedy Club-ի 25% բաժնեմասի համար. RBC

Comedy Club-ի 25%-ի, ինչպես նաև պրոդյուսերների թիմի համար (որոնք ստեղծել են «Кухня» սերիալը և ներգրավվել են «Супер» կոչվող նոր հեռուստաալիքի ստեղծման աշխատանքներին, «Газпром-Медиа» հոլդինգը նախորդ տարվա դեկտեմբերին վճարել է 7 մլրդ ռուբլի (մոտավորապես 120 մլն դոլար)։

«Газпром-Медиа» հոլդինգի միակ սեփականատեր Գազպրոմբանկը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, որում բացահայտել է Comedy Club-ի 25%-ի և իր նոր՝ «Супер» կոչվող նոր հեռուստաալիքի ստեղծմամբ զբաղվող պրոդյուսերների թիմի ձեռբերման արժեքը։

2017 թվականի դեկտեմբերին «Газпром-Медиа»-ն գնել էր կիպրական TCT Production Ltd ընկերությունը։ Ինչպես նշվում է Գազպրոմբանկի հաշվետվության մեջ, գործարքը կօգնի կոնտենտ ստեղծել և զարգացնել «Супер» կոչվող նոր հեռուստաալիքը, որը հեռարձակվում է 2018 թվականի հունվարից։

TCT Production-ին է պատկանում Comedy Club Production-ի 25%-ը։ TCT Production-ի ամբողջ խմբի համար «Газпром-Медиа»-ն վճարել է 7 մլրդ ռուբլի։

RBC-ն հիշեցնում է, որ Comedy Club-ի 75%-ը հոլդինգի կողմից ձեռք էր բերվել դեռևս 2011 թվականին՝ 10.3 մլրդ ռուբլով։

b4b.am