Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կոչ է անում բոյկոտել ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում: Այս մասին գրում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ը:
«Սովորաբար կոչ չեմ անում բոյկոտել սպորտային իրադարձությունները, քանի որ, իմ կարծիքով, դա վնասում է բացառապես միայն մարզիկներին: Բայց կողմ եմ Մոսկվայի ռեժիմի և թշնամական գործողությունների քաղաքական բոյկոտին»,- ասել է Կասպարովը:
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: 12 մարզադաշտերը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում կընդունեն խաղերը: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: