
Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Քլիվլենդ»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը գերազանցել է Մայքլ Ջորդանի ռեկորդը:
Կանոնավոր առաջնության խաղում «Քլիվլենդ»-ը տանը 107:102 հաշվով հաղթել է «Նյու Օրլեան»-ին:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը («Քլիվլենդ»), ով վաստակել է 27 միավոր:
Այս խաղից հետո Ջեյմսը գերազանցել է «Չիկագո»-ի նախկին լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ռեկորդը` 867 խաղում վաստակելով 10 միավորից շատ: Ջորդանը 866 խաղից է վաստակել 10 միավորից ավելին: