Օրերս Լոս Անջելեսի հայ համայնքում Ամերիկայում բնակություն հաստատած երգիչները մասնակցել են ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանի տարեդարձի առթիվ կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ նշվել է նաև նրա բեմական գործունեության 25-ամյակը։
Երեկույթին կատարումներով հանդես են եկել Շպռոտը, Արմեն Ալոյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Շպռոտը, Հովհաննես Շահբազյանը, Հարութ Հակոբյանը, Սուրեն Ալոյանը և Գևորգ Չաքմանյանը և այլ հայտնիներ:
Միջոցառումը վարել են Գևորգ Եղիազարյանը, Արտավազդ Ամիրյանը և Լիլի Ավագյանը:
Համերգի հյուրերի թվում են եղել՝ Աիդա Սարգսյանը, Արամ Ավագյանը, Նորոն, Անժելա Սարգսյանը, Mister X-ը, Մարատ Հայրապետյանը, Ազատ Հակոբյանը և այլք:
Ամբողջությամբ՝ life.tert.am