Կարո՞ղ է արդյոք փոխվել կարման, երբ կինն ամուսնանում է և փոխում է ազգանունը
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք փոխվել կարման, երբ կինն ամուսնանում է և փոխում է ազգանունը

Փոխվում է շատ ուժեղ, որովհետև, երբ նա ամուսնանում է, ընդունում է նոր ճակատագրի մի մասը: Ի՞նչ է նշանակում՝ «ընդունում է»: Դա չի նշանակում, որ նա պետք է պատասխան տա ամուսնու արարքների համար: Դա նշանակում է, որ նա ստիպված է լինելու ընդունել նրա կենսակերպը: Օրինակ, եթե ամուսինը զինվորական է և ստիպված ճանապարհորդում է տարբեր տեղերով, ապա կինը պետք է ստիպված լինի գնալ նրա հետ: Կամ եթե ամուսինը, ընդունենք, տարբեր պատճառներով բացակայում է տանից, ապա նա ստիպված է այդքան ժամանակ լինել տանն առանց նրա: Այսինքն, ինչպես հաղորդում է cluber-ը, նա ընդունում է ամուսնու կյանքի մի մասը:

Իսկ ահա ազգանունը, որը նա ընդունում է, նույնպես ազդում է նրա վրա, քանի որ հիմա նա կրում է նրա անունը, նրա տոհմը, նրա վիբրացիան:

Նույնը կատարվում է նաև տղամարդու կողմից: Եթե նա թեթևամտորեն ամուսնանում է, և պարզվում է, որ կինը բարեպաշտ նպատակներ չունի, ապա նա կարող է «կողոպտել» ամուսնուն: Կամ հակառակը, եթե կինը բարեպաշտ է և լավ ճակատագիր ունի, ապա լինում են դեպքեր, երբ ամուսինը բարձրանում է: Ի դեպ, այդպես է եղել Նապոլեոն Բոնապարտի հետ. նա դարձավ կայսր իր կնոջ՝ Ժոզեֆինայի միջոցով:

Այս պահը սանսկրիտերենում կոչվում է «դավիա» կամ ճակատագրի պահ: Տեսեք. ամուսնանալ, երեխաներ ունենալ, մասնագիտություն և երկրի ընտրություն՝ ահա սա է «դավիան»: Դուք այս պահին ընտրություն եք կատարում, և այդ ընտրությունն ազդում է դեպքերի հետագա ընթացքի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը