Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 3 ներկայացուցիչներին, որոնք դառնում են լավագույն ընկերներ։
Այծեղջյուր։ Կենդանակերպի ամենանվիրված նշաններից են։ Նրանք լավագույն ընկեր են դառնում, քանի որ ձեզ հետ կարող են անցնել բոլոր փորձությունների միջով։ Կարող եք մի փոքր կոպիտ լինել, բայց երբ ճանաչեք նրանց, կհասկանաք, որ նրանք զգացմունքային են ու նուրբ։ Պատասխանատու, ամբիցիոզ բնավորության շնորհիվ ձեզ լուրջ աջակցություն կցուցաբերեն ու կօգնեն ելք գտնել ճգնաժամային վիճակներից։ Նրանք ձեզ կդրդեն ավելիին հասնել, կաջակցեն ձեզ։ Այծեղջյուրները չափազանց հոգատար են։ Նրանք գնահատում են անկեղծությունը և իրենց կողքին չեն պահում անկարևոր մարդկանց։ Եթե ընկերացել եք Այծեղջյուրի հետ, «ամուր պահեք» նրան։
Կշեռք։ Եթե ուզում եք ողջ կյանքի համար ընկեր գտնել, ընտրեք Կշեռքին։ Նրանք ձեզ համար լավագույնը կդառնան։ Միշտ պատրաստ են լսել ձեզ և աջակցություն ցուցաբերել։ Կարող եք վստահ լինել, որ նրանք կպահեն բոլոր գաղտնիքները և լավագույն խորհուրդները կտան ձեզ։ Կշեռքը խաղաղարար բնավորություն ունի, լավ դիվանագետ է, ինչը նշանակում է, որ ձեզ քիչ դրամա և վեճեր են սպասվում։ Կշեռքը բավական հանգիստ է, բայց նաև հումորի հրաշալի զգացում ունի։ Եթե փնտրում եք մեկին, ում հետ կարելի է կիսվել այն ամենով, ինչ ձեզ անհանգստացնում է, վստահորեն կարող եք դիմել Կշեռքին։ Կշեռքը կարող է նուրբ թվալ, սակայն նրանք շատ ավելի խելացի են և ուժեղ, քան երևում են, և կպայքարեն ձեզ համար։
Ձկներ։ Ազնիվ են, նվիրված։ Չեն վախենում արտահայտել սեփական կարծիքը։ Ամենակարեկցող մարդկանց շարքին են պատկանում։ Կարող եք խոսել ամեն ինչի մասին և դրա համար քննադատության չարժանանալ։ Ձկները կօգնեն բացահայտել ձեր բնավորության համարձակ, ստեղծագործ կողմերը, որոնց մասին պատկերացում անգամ չունեք։ Երբեմն կարող են օտար թվալ, սակայն իրականում անսահման նվիրված են։ Քիչ ընկերներ ունեն։ Սիրում են ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը