Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար Սոչիի «Ռոզա Խուտոր» առողջարանում շուրջ 1800 դահուկորդներ և սնոուբորդիստներ են մասնակցել լեռից լողազգեստներով զանգվածային վայրէջքին: Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես է անցել BoogelWoogel 2018 կառնավալը: Սոչիում լողազգետներով լեռից զանգվածային այս վայրԷջքը դարձել է ամենազանգվածայինն այդ ամենամյա միջոցառման անցկացման պատմության ընթացքում: 2017 թվականին Սոչիում լեռից վայրԷջքին մասնակցել է 1008 մարդ: Այժմ միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ Գինեսի ռեկորդների գրքում կհայտնվեն լողազգեստներով լեռից ամենազանգվածային միաժամանակյա վայրէջքի համար: Մրցույթի կանոնները պահպանելու պայմանով միջոցառմանը կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող:
Սոչիում լեռից լողազգեստներով մարդկանց վայրէջքը հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ