Ադրբեջանցի ընդդիմադիրն ահազանգում է որդուն սպառնացող վտանգի մասին
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի ընդդիմադիրն ահազանգում է որդուն սպառնացող վտանգի մասին

Ադրբեջանի հիմնական  ընդդիմադիր ուժը հանդիսացող  «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» արտաքին հարցերով պատասխանատու նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտնել է, որ իր 13-ամյա  որդուն վտանգ է սպառնում:

Այս մասին, ինչպես հաղորդում է հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Հաջըբեյլին հայտնել է, որ երկրի իշխանությունների կողմից իր որդուն սպառնացող վտանգի մասին իրեն ապրիլի 1-ին հայտնել է Ադրբեջանի իրավապահ մարմիններում աշխատող մի անձ, ով չի մանրամասնել, թե ինչ վտանգի մասին է խոսքը:

«Ես երբեք իմ դեմ ուղղված սպառնալիքներին կարևորություն չեմ տվել: Այս անգամ նույնպես կարևորություն չէի տա, եթե չլիներ 2013 թ. դեպքը: 2013թ. փետրվարին նույն աղբյուրն ինձ ասաց, որ տղայիս կարող եմ կորցնել: Ես այդ անգամ լուրջ չվերաբերվեցի և արդյունքում երեխաս դարձավ իմ քաղաքական գործունեության զոհը և ծանր հոգեբանական խնդիրներ ունեցավ սպառնալիքների հետևանքով: Այդ ամենից հետո երեխաս 2 տարի հոգեբանական բուժում ստացավ: Հիմա բաց կերպով հայտարարում եմ, որ եթե երեխայիս դեմ որևէ քայլ արվի, կլինի ֆիզիկական, հոգեբանական հարձակում, դժբախտ պատահար կամ որևէ այլ բան դա կլինի արված իշխանությունների կողմից»,-նշել է Հաջիբեյլին:

Meydan.tv-ի հետ զրույցում նախկին պատգամավորը նշել է, որ այս հարցով դեռևս չի դիմել իրավապահ մարմիններին:



Նման նյութեր