Ապրիլմեկյան ամենատարօրինակ կատակները ֆուտբոլում, որոնք լուրջ են ընդունվել ու մեծ աղմուկ բարձրացրել. newmag.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապրիլմեկյան ամենատարօրինակ կատակները ֆուտբոլում, որոնք լուրջ են ընդունվել ու մեծ աղմուկ բարձրացրել. newmag.am

Ոխերիմ թշնամիները հայտարարել են Էշլի Քոուլի կիսանդրի ստեղծելու համատեղ որոշման մասին

Երբ այս նորությունը հայտնվեց բրիտանական մամուլում, առաջին հերթին ակտիվացան ֆանատները: Ինչպե՞ս է հնարավոր նույն քաղաքի երկու թիմերն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գան: Սակայն երբ Թվիթերում ներկայացվեց կիսանդրու նախնական մոդելը, որը լավ մշակված էր ֆոտոշոփով, ֆանատները սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել: Ընդ որում, հայտարարվել էր, որ կիսանդրին տեղադրվելու է երկու ստադիոնների` «Արսենալի» «Էմիրեյթսի» և «Չելսիի» «Սթեմֆորդ Բրիջի» միջև ընկած հատվածում: Փոքր-ինչ խաղալով երկրպագուների նյարդերի հետ, նորությունը տարածած Standard Sport-ը հերքեց լուրը. կատակ էր:

Gillette-ը հովանավորչական պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգայի հետ

Այս լուրը սկզբում զավեշտալի թվաց, բայց հետո սկսեցին մտածել` դա հնարավոր տարբերակ է: Daily Mirror-ը տեղեկություն տարածեց, որ Պրեմիեր լիգան և սափրման հեղուկներ արտադրող Gillette  ընկերությունը համաձայնագիր են ձեռք բերել: Մրցավարների ձեռքում սփրեյները կլինեն Gillette-ի արտադրության և ավելի լավ որակի: Սա նաև մեծ PR քայլ էր Gillette-ի կողմից:

Ուեյն Ռունին «Լիվերպուլի» ծպտյալ երկրպագու է

Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ չկա ավելի սկզբունքային դիմակայություն, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հակամարտությունը: Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները պատմական անհաշտություն ունեն, որը շարունակվում է մինչև այսօր: Երբ համացանցում հայտնվեց «Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի կիսամերկ լուսանկարը, դա շոկ էր և՛ «Լիվերպուլի», և՛ «Յունայթեդի» ֆանատների համար: Նկարում երևում էր Ռունիի դաջվածքը, որը հիշեցնում էր «Լիվերպուլի» տարբերանշանը: Պարզապես լավ ֆոտոշոփ էր:

«Արսենալի» երբեմնի թալիսմանը հեռանում է ակումբից

Լուրը բրիտանական մամուլում տարածվեց առավոտյան: «Արսենալի» թալիսման Gunnersaurus-ը հեռանում է ակումբից, քանի որ ավելի լավ առաջարկ է ստացել թուրքական «Բուրսասպոր» ակումբից: «Զինագործ կոկորդիլոսի» հեռանալու մասին լուրն այնքան աղմուկ բարձրացրեց, որ հետո «Արսենալը» ստիպված էր հերքել պաշտոնապես:

 

Ամբողջությամբ՝ newmag.am