Հնդիկ գուրու Սվամի Գանգեշանանդան մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ հայտնել է, որ ներում է աղջկան, ով վնասել է իր սեռական օրգանները՝ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու ժամանակ:
Mirror-ը հաղորդում է, որ ութ ամիս առաջ հոգևոր դաստիարակը փորձել է բռնաբարել Կերալի 23-ամյա բնակչուհուն, սակայն նա թույլ չի տվել, որ իրեն նեղացնեն և գուրուի սեռական օրգաններին լուրջ վնաս է պատճառել: Չնայած 4 սմ խորության կտրվածքին, տղամարդը հիվանդանոց է դիմել միջադեպից միայն չորսուկես ամիս անց:
Հիվանդանոցում Սվամի Գանգեշանանդան ստիպված է եղել բժիշկներին բացատրել այդպիսի անսովոր վնասվածքի առաջացման հանգամանքները և անմիջապես ընկել է ոստիկանության տեսադաշտը: Այժմ գուրուին մեղադրում են բռնաբարության փորձի համար, սակայն նա պնդում է, որ ամեն ինչ այլ կերպ է եղել և որ ինքը ուզում էր ավելի շուտ սկսել բուժումը:
«Եթե ես մեղավոր եմ, թող դա ապացուցվի դատարանի ու Աստծո առաջ: Ես պատրաստ եմ պատիժն ընդունել, եթե ինձ մեղավոր ճանաչեն: Ես բողոք չունեմ ոչ ոքի դեմ, և ես ներում եմ նրանց, ովքեր հարձակվել են ինձ վրա», ասել է Սվամի Գանգեշանանդան:
Նշվում է, որ բժիշկները կարողացել են օգնել տղամարդուն՝ այժմ նրա սեռական օրգանների աշխատունակությունը լրիվ վերականգնվել է: Հենց այդ ուրախալի նորությունը հայտնելու համար էլ Սվամի Գանգեշանանդան մամուլի ասուլիս էր հրավիրել:
Ես նորմալ տղամարդ եմ դարձել երրորդ սեռի մարդու ութ ամսվա կյանքից հետո, ասել է գուրուն: