4-ամյա աղջկան վաճառքի հանելու համար տղամարդուն դատապարտել են 60 տարվա ազատազրկման
Advertisement 1000 x 90

4-ամյա աղջկան վաճառքի հանելու համար տղամարդուն դատապարտել են 60 տարվա ազատազրկման

ԱՄՆ Վիսկոնս նահանգի բնակիչ Էնդրյու Տյորլին դատապարտվել է 60 տարվա ազատազրկման` իր 4-ամյա դստերը հայտարարությունների կայքում վաճառքի հանելու համար: Ենթադրվում էր, որ փոքրիկին կարելի է գնել սեքսի համար: 30-ամյա Տյորլիին դատապարտել են երեխայի առք ու վաճառքի, մարմնավաճառության հարկադրելու համար: Այս մասին հաղորդում է KHOU11news հեռուստաալիքը:

Պոտենցիալ գնորդին տղամարդը խոստացել էր տրամադրել երեխա «10 տարեկանից ցածր»: Իր աղջկա հետ 2 ժամ անցկացնելու համար տղամարդը պահանջել էր 1000 դոլլար: Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ գնորդի դերում հանդես եկած իրավապահ մարմնի աշխատակիցը նրան տվել է գումարը եւ վերջինս իրեն ուղեկցել է աղջկա սենյակ:

Նշվում է, որ տղամարդը պետք է նստի նվազագույնը 45 տարի, որից հետո միայն կարող է ակնկալել պայմանական-վաղակետ ազատ արձակում:



Նման նյութեր