Ապրիլի 3-ին, ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության մասնաճյուղ և այնտեղից հափշտակել ավելի քան 5 մլն դրամ գումար: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակման հատկանիշներով»,- ասաց Ահարոնյանը։