Դդմի մոգական հատկությունները
Advertisement 1000 x 90

Դդմի մոգական հատկությունները

Դդումը իսկական բնական դեղատուն է: Եվ այդ դեղատնից արժե օգտվել բոլորին առանց բացառության:

Վերջերս Սեուլի ազգային համալսարանի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման դեմ նոր միջոց: Պարզվել է, որ դա դդմի ծիլերից ստացված նյութն է: Այն ընդունելով ջրում լուծված վիճակում, կանխում է ճարպակալումը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմում եղած ճարպերի ներծծմանը:

Դդմի միջուկը բարելավում է աղիների ֆունկցիան, արդյունավետ է խցանումների և կպումների դեպքում: Դդումը նպաստում է օրգանիզմից աղերի և շլակների հեռացմանը, գործում է հակաքաղցկեղային և հակախոլեստերինային ազդեցություն:

Բանջարեղեններից ամենաշատ երկաթ և մագնեզիում պարունակվում է դդումի մեջ: Այն անփոխարինելի է նյարդային և սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև անքնության դեպքում:

Ժողովրդական բժշկության մեջ դդումի հյութը օգտագործում են տղամարդկային թուլության դեմ, իսկ կորիզները օգնում են ազատվել ճիճուներից:

Դդումը նաև հիանալի տնային միջոց է մաշկի էլաստիկությունը և ամրությունը պահպանելու համար, հայտնում է neboley.com.ua-ը: