Հինգ փիղ ազատության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ Իսպանիայի հարավ-արևելքում վթարի է ենթարկվել դրանց փոխադրող ավտոմեքենան: Այդ մասին հայտնել է BBC-ն: Փղերից մեկը ստացած վնասվածքներից սատկել է, ևս երկու կենդանի վիրավորվել է: Դրանց տարահանելու համար ստիպված էին ամբարձիչներ գործի դնել:
Դրա հետևանքով Մուրսիայի ինքնավար մարզի Ալբասետե քաղաքի մերձակա մայրուղում երթևեկությունը մի քան ժամ փակվել է:
Նախնական տվյալներով՝ փղերին փոխադրում էր կրկեսին պատկանող բեռնատարը: Վարորդը չի տուժել: Թե ինչն է դարձել մեքենայի վթարի պատճառը, առայժմ հայտնի չէ: