ԱՄՆ քաղաքացի Էնթոնի Օլիվերը հայց է ներկայացրել դատարան դերասանուհի Ջեմիի Լուների դեմ, իբրև վերջինս մեկ այլ տղամարդու հետ իրեն գայթակղել է, երբ ինքն ընդամենը 16 տարեկան է եղել:
Ըստ հայցվորի՝ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 1998 թվականին: Տղամարդը դերասանուհուց որպես բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել 250 միլիոն ԱՄՆ դոլար:
Ինչպես գրում է «Life.ru»-ն, տղամարդու խոսքով՝ ինքը դերասանուհու տանը խնջույքի է մասնակցել և այդ երեկոյին այնտեղ է հայտնվել եղբոր հետ՝ դերասանուհու դիմահարդարի օգնությամբ:
Դերասանուհու և վերջինիս դիմահարդար տղամարդու հետ միայնակ է մնացել, խմիչք են օգտագործել, մի քանի ժամ հետո դերասանուհին իբրև իրեն մետամֆետամին տեսակի թմրանյութ է տվել, ինչից հետո էլ դերասանուհին իրեն մերկացրել է և ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունեցել:
Թեժ երեկոյին իրենց է միացել նաև դիմահարդար տղամարդը:
Հայցվորը նաև հայտնել է, որ այդ ամենին պատահականորեն ականատես է եղել նաև իր եղբայրը:
Տղամարդը գտնում է, որ կատարվածը իր հոգեբանության վրա ազդեցություն է ունեցել ինչի հետևանքով մինչ այժմ չի կարողանում հասկանալ իրեն տղամարդիկ են դուր գալիս, թե կանայք:
Բացի այդ տեղի ունեցածի հետևանքով ինքը նաև ալկոհոլային կախվածության մեջ է գտնվում:
Դերասանուհու փաստաբանը մեղադրանքն անհիմն է համարել և հայտարարել է, թե այս ամենը շորթման փորձ է: Բացի այդ էլ Օլիվերը պարբերաբար դատական գործընթացների մեջ է, վերջին 8 ամիսների ընթացքում նա 27 տարբեր հայցեր է ներկայացրել դատարաններ:
46-ամյա դերասանուհին խաղացել մի շարք ֆիլմերում այդ թվում «Сверхъестественное», «Саванна», «Все мои дети» ֆիլմերում: