Առաջին հայացքից անվնաս թվացող այս դեղահաբերը վտանգավոր են կյանքի համար
Advertisement 1000 x 90

Առաջին հայացքից անվնաս թվացող այս դեղահաբերը վտանգավոր են կյանքի համար

Բոլորիս հայտնի է, որ շատ դեղամիջոցների չարաշահումը, առանց բժիշկների ցուցումների, վտանգավոր է կյանքի համար: Այս դեղերի ցանկի մեջ են մտնում նաև այն դեղահաբերը, որոնք անվնաս են թվում: Որևէ դեղահաբ չի կարելի առանց մտածելու խմել: Զգուշություն պետք է ցուցաբերենք անգամ ասպիրինի օգտագործման ժամանակ:

Որոշ դեղահաբերի օգտագործումը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա` հանգեցնելով մահվան:

Ձեզ են ներկայացնում այն 10 դեղահաբերը, որոնք վտանգավոր են կյանքի համար.

Հակաբիոտիկները փրկել են շատ կյանքեր, սակայն դրանց չարաշահումը կարող է անցանկալի ու վտանգավոր հետևանքներ ունենալ:

Ստատիններ – դեղամիջոցները, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի նվազմանը, կարող են հանգեցնել շաքարախտի, երիկամների աշխատանքի խաթարմանը, գլխուղեղի վնասմանը և մահվան:

Հակադեպրեսանտները, որոնք սերոտոնին են պարունակում, երկար օգտագործելու դեպքում կարող են նյարդային խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Արյունը ջրիկացնող դեղերը կարող են թրոմբոցիտների առաջացման պատճառ դառնալ:

Պարացետամոլը նույն ացետամինոֆենն է, որը ամենահայտնի ջերմիջեցնող ու ցավազրկող միջոցն է: Այս դեղամիջոցը ազդում է երիկամների վրա և կարող է մահվան հասցնել հիվանդին:

Կորտիզոնը հիանալի միջոց է մակերիկամի անբավարարության դեմ և օգնում է օրգանիզմի վնասվածքների վերականգնմանը: Դեղամիջոցի չարաշահումը հանգեցնում է շաքարախտի, կատարախտի և օստեոպորոզի առաջացմանը:

Քիմիաթերապիայի միջոցները, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ, իրական թույն են օրգանիզմի համար, որոնք ոչնչացնում են ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ բջիջները:

Բետա-ադրենոբլոկատորները արյան ճնշումը իջեցնում են սրտի առիթմիայի և հիպերտեզիա ժամանակ, սակայն չափաբաժնի չարաշահումը կարող է հիպերտոնիայի առաջացման պատճառ դառնալ:

Ասպիրին – տարածված դեղամիջոց է գլխացավի և ջերմության իջեցման համար: Սակայն մեծ չափաբաժինների օգտագործումը կարող է ներքին արյունահոսության, շնչուղիների կաթվածի հետևանք դառնալ:

Ցելեկոկսիբ – այն հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոց է, որի չարաշահումը կարող է սրտի կաթվածի առաջացման հետևանք դառնալ:

hay-info.ru