Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին մասնակցության հայտեր են ներկայացրել: Ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունելու համար կպայքարի 7 երկիր` Ավստրիան (Գրաց), Կանադան (Կալգարի), Ճապոնիան (Սապորո), Շվեդիան (Ստոկհոլմ), Շվեյցարիան (Սոն), Թուրքիան (Էրզրում), Իտալիան (Միլան, Թուրին կամ Կորտինա դ’ Ամպեցո):



