«Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխությունից հետո քննարկումների նոր ալիք է բարձրացել, թե ինչու էր երգահան Արթուր Գրիգորյանը բեմում ձեռնափայտով։ Երգահանը, որ զերծ է մնում նմանատիպ թեմաներով հարցազրույցներից, Tert.am Life-ի համար բացառություն է արել և խոսել խնդրի մասին։
«Հունվարի 6–ին անհաջող ընկել եմ, ոտքի կոտրվածք ստացել և վիրահատության ենթարկվել։ Ոտքս ճիշտ չի կպել, դեռ չեմ կարողանում քայլել առանց ձեռնափայտի։ Ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք կազդուրվեմ»,- ասաց երգահանն ու հավելեց, որ իրեն լավ է զգում։ Նրան նյարդայնացնում է միայն այն, որ չի կարողանում շատ ժամանակ տրամադրել աշխատանքին, ինչպես սովոր է։ Իր երկրորդ տանը` Երգի պետական թատրոնում, հաճախ լինել, Գրիգորիչն ամեն դեպքում կարողանում է։
«Գնում եմ դահլիճ, մասնակցում եմ փորձերին, բայց զգուշանում եմ աստիճաններից։ Դա նորմալ երևույթ է բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր ոտքի կոտրվածք են ունեցել։ Կարողանում եմ ինքս ինձ զբաղեցնել, բայց դեռ լրիվ աշխատանքի մեջ չեմ»,- ասաց Գրիգորիչը։
Ամբողջությամբ՝ life.tert.am