Մենամարտից հետո մահացած բռնցքամարտիկը 7 հոգու է փրկել
Advertisement 1000 x 90

Մենամարտից հետո մահացած բռնցքամարտիկը 7 հոգու է փրկել

Բրիտանացի բռնցքամարտիկ Սքոթ Վեսթգարթը մահացել է իր հայրենակից Դեկ Սփելմանի հետ մենամարտից հետո: Նրա մայրը լրագրողներին պատմել է, որ որդու մահվանից հետո բժիշկներին թույլ է տվել նրա օրգանները որպես դոնորական օգտագործել: Տեղեկությունը Twitter-ում հրապարակել է The Boxing Post-ը:

Մահացած բռնցքամարտիկի օրգանները 7 մարդու կյանք են փրկել:

Վեսթգարթը մահացել է փետրվարի վերջին Դեկ Սփելմանի հետ մենամարտից հետո: Բրիտանացին հաղթել է դատավորների որոշմամբ, որից հետո իրեն վատ է զգացել: Մենամարտի ժամանակ երկու բռնցքամարտիկն էլ նոկդաուն էին ստացել: Վեսթգարթը դժվարությամբ է հասել հանդերձարան, որից հետո հոսպիտալացվել է:

Բռնցքամարտիկը մահացել է գիտակցության չգալով՝ ուղեղի արյունազեղումից: Նա 31 տարեկան էր:

med.news.am



Նման նյութեր