«Մունդիալ-2018»-ի համար վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն տոմս
Advertisement 1000 x 90

«Մունդիալ-2018»-ի համար վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն տոմս

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար արդեն վաճառվել է գրեթե 1 700 000 տոմս:

«Մունդիալ-2018»-ի տոմսերի վաճառքը կվերսկսվի ապրիլի 18-ին:

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում:

Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, իսկ եզրափակիչը՝ ՌԴ մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում: