Հայաստանի որոշ քաղաքներում ձյունը ծածկել է ծաղկած ծառերն ու կանաչ այգիները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի որոշ քաղաքներում ձյունը ծածկել է ծաղկած ծառերն ու կանաչ այգիները

Հայաստանի մի շարք շրջաններում ապրիլի 3-ից ձյան տեղումներ են: Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր լուսանկարներ են տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է ձյան շերտը ծածկել ծաղկած ծառերն ու կանաչ այգիները: Սպիտակում եւ Լոռու մարզում տեղացած ձյան տեղումները բնակիչներն անվանել են ապրիլյան ձմեռ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով:

Հանրապետությունում ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։



Նման նյութեր