«Զանգակ»-ը Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների շարքում է
Advertisement 1000 x 90

«Զանգակ»-ը Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների շարքում է

Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառում, որն անցկացվել է մարտի 25-29-ին, Երևանի «Զանգակ» հրատարակչությունն ընդգրկվել է Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների մեջ:

«Չորս օրվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տարբեր հրատարակիչների հետ, քննարկել մի շարք նոր առաջարկներ, նոր գրքեր հրատարակելու գաղափարներ»,«Արմենպրես»ի հետ զրույցում նշեց հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:

Նրա խոսքով` իրենց համար անակնկալ էր, մեծ պատիվ և պատասխանատվություն այդ ցուցակում հայտնվելը: «Առաջ մտածում էինք, որ մեզ վրա միայն մեր երկրի սահմաններում են ուշադրություն դարձնում, պարզվեց, որ նաև արտերկրից են մեզ հետևում: Տոնավաճառում ցուցադրել էինք 43 անուն գիրք, իսկ Բոլոնիայի կազմկոմիտեին որպես մրցանակային գրքեր ներկայացրել «Ժիրո» այբբենարանը, «Կապույտ աղվեսը», «Չիփչունիչուն» և  «Ծուռ Դավիթը» գրքերը»,-ասաց Մեսրոպյանը:

Նա նշեց, որ տոնավաճառի ներքին խոհանոցին ծանոթ չէ և չգիտի, թե ինչ սկզբունքով է իրականացվել ընտրությունը: