
YouTube -ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն ադրբեջանցի է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Նասիմ Աղդամն ինքնասպան է եղել նախապես 3 անձի վիրավորելուց հետո:
Ադրբեջանուհու հոր` Իսմայիլ Աղդամի խոսքով, իր դստեր հարձակման պատճառը եղել է YouTube ընկերության կողմից նրա հրապարակած տեսանյութի համար հատկացվող վճարի դադարեցումը:
Իսմայիլ Նասիմի փոխանցմամբ` ինքը նախապես ոստիկանությանը հայտնել էր, որ իր աղջիկը կարող է նման քայլի գնալ, քանի որ շատ բարկացած է YouTube ընկերության վրա: